Վրաստանում նշել են Ստալինի ծննդյան օրը

Վրաստանի Գորի քաղաքում  նշվել է խորհրդային առաջնորդ Ստալինի ծննդյան օրը: Իոսիֆ Ստալինի տուն-թանգարանի հրապարակում հավաքվել են «Կոմունիստական» կուսակցության և «Ստալինյաններ» կազմակերպության ներկայացուցիչները:Հավաքվածները հերթական անգամ դիմել են Գորիի քաղաքային խորհրդին և պահանջել քաղաքում կանգնեցնել Ստալինի արձանը:

«Այսօր հավաքվել ենք ձախակողմյան քաղաքական ուժերի ներկայացուցիչներով, որպեսզի ժողովրդին հիշեցնենք Ստալինի անունը: Գորիում և Վրաստանում Ստալինի հուշարձանի վերականգնումն անհրաժեշտ է: Հուշարձանը պետք է կանգնեցվի այնտեղ, որտեղ նախկինում էր, այսինքն Գորիի կենտրոնական հրապարակում: Որպեսզի դա տեղի ունենա մարդիկ պետք է պայքարեն»,- հայտարարել է Վրաստանի կոմկուսի ղեկավար Թեմուր Փիփիան:

Թողնել պատասխան