«Վրացական երազանք»-ը սահմանադրական փոփոխությունների գործընթաց կսկսի. «Ռուսթավի 2»

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջիկա 4 տարիների ընթացքում պատրաստվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կմեկնարկի  հատուկ ձևաչափ ստեղծելուց հետո միայն:
Կոբախիձեն ասել է, որ երկրի մայր օրենքում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում ընդգրկված կլինեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, փորձագետները,  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու այլ շահագրգիռ խմբերը:
Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է նաև, որ երկրի նախագահը,  սահմանադրության համաձայն, իրավունք չունի մասնակցել կամ առաջարկություններ ներկայացնել օրենքների ստեղծագործական գործընթացում:

Թողնել պատասխան