«Վրաց-ամերիկյան հարաբերությունները բարձր մակարդակի են հասել «Հանրապետականների» օրոք». Դոլիձե

Մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացան հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում իշխանության էին «Հանրապետական»-ները։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար  Աննա Դոլիձեն՝ հիշեցնելով, որ Հանրապետական Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարման տարիներին վրաց-ամերիկյան հարաբերությունները մեծ զարգացում ապրեցին։

«Մեզ համար, իհարկե, շատ մեծ իրադարձություն է այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընտրեց նոր նախագահ։ Անցած  20 տարիների ընթացքում  ԱՄՆ-ի հետ հասել ենք կայուն, սերտ հարաբերությունների։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ  ԱՄՆ-ում իշխանության էին «Հանրապետական»-ները։ Մեր հարաբերություններն այդ ժամանակ  հասել են ռազմավարական մակարդակի»,- հայտարարել է Դոլիձեն:

Թողնել պատասխան