Փարվանայի լեռնանցքում երթևեուկությունը սահմանափակ է

Ուժեղ ձնաբքի և մերկասառույցի պատճառով Փարվանայի լեռնանցքում երթևեկությունը սահմանափակվել է որոշ տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին տարածած հայտարարությունում տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա պետական նշանակության մայրուղու 94-ից մինչև 110 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավել մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Տրանսպորտային այլ միջոցների համար երթևեկությունը թույլատրվում է առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան 19: 00-ն ընկած ժամանակահատվածում:

Թողնել պատասխան