1 տարվա ընթացքում դեղերի գներն աճել են 15%-ով

«Վերջին մեկ տարվա ընթացքում երկրում դեղամիջոցների գներն աճել են 15%-ով, և սա մտահոգիչ է»,-ասել է խորհրդարանական առողջապահության  հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն՝ նշելով, թե իրենք մտահոգությամբ են նայում լարիի փոխարժեքի ցուցանակին: Նա հույս է հայտնում, որ տատանումները  դրամատիկ չեն լինի, իսկ կենտրոնական բանկն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, որպեսզի լարիի արժեզրկումը չազդի գների երկարաժամկետ բարձրացման վրա: Պաշտոնյան ասում է, որ ամենից շատ փոփոխություն է կրել դեղամիջոցների գինը, և առողջապահության նախարարության հետ համատեղ այս ուղղությամբ հավելյալ  աշխատանք է տարվում:

Թողնել պատասխան