Հայոց բանակի 25-ամյակը Վրաստանում

Հայաստանի Հանրապետությունը եւ արտերկրում հավատարմագրված դիվանագիտական մի շարք առաքելություններ հունվարյան այս օրերին նշում են հայկական բանակի կազմավորման քառորդդարյա տարեդարձը: Թբիլիսիում ՀՀ ԶՈՒ 25- ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները մեկնարկեցին հունվարի 25-ին՝ Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ Սամվել Ռամազյանի նախաձեռնած դիվանագիտական ընդունելությամբ:

Հյուրերի շարքում էին Վրաստանի ռազմական գերատեսչությունների ու անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, դեսպանությունների ռազմական կցորդներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի եւ Վրաստանի դրոշները հանդիսավոր կերպով դահլիճ բերելով: Հնչեցին երկու երկրների պետական հիմները, երեկոյին Հայր մերով իր օրհնությունը տվեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը: Ապա ելույթով հանդես եկավ Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Սամվել Ռամազյանը վերհիշեց մինչեւ անկախ Հայաստանի բանակի կազմավորումը, հայոց բանակի եւ մարտիկների մասնակցությամբ նախաքրիստոնեական շրջանից մինչեւ միջնադար ու անդին ճակատամարտերն ու հաղթանակները:

Ռամազյանը հիշեցրեց հայ-վրացական համատեղ ռազմական անցյալի փառավոր էջերը ու մինչ գնդապետը ելույթ էր ունենում, բեմի անկյունային հատվածում տեղադրված էկրանին կադրեր էին ցուցադրվում արցախյան պատերազմից:

16266275_1640022146307743_4170942154484305608_n«Ավելի քան 20 դար է մեզ նայում պատմելու այդ համագործակցության բազմաթիվ դրվագները՝ լեցուն ուս-ուսի մարտնչած հայ և վրաց ռազմիկների քաջության ու անձնազոհության օրինակներով ընդդեմ ընդհանուր թշնամիների: »

Հայ-վրացական ռազմական հարաբերությունների մասին խոսեց նաեւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Վրաստանի նորանշանակ գլխավոր ռազմական ներկայացուցիչ, Վրաստանի ԶՈՒ արդեն նախկին Գլխավոր Շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Ալիքի հետ զրույցում, բարձրաստիճան զինվորականը խոսեց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության մասին.

16194878_1640021749641116_4132533806475290521_n«Հայաստանը ակտիվ կերպով մասնակցում է ՆԱՏՕ-ի ծրագրերին` հատկապես «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Կարծում եմ` հայ գործընկերների հետ կշարունակենք սերտ հարաբերությունները, համատեղ ուժերով նորանոր նվաճումներ արձանագրելով»:

Երկկողմ համագործակցության զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար Վրաստանում ՀՀ ռազմական կցորդը Վախթանգ Կապանաձեին հանձնեց պատվո հուշատախտակ: Միջոցառման ընթացքում հյուրերի ուշադրությանը ներկայացվեցին «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» ազգագրական պարային խմբի կողմից կատարված ռազմական պարերը` յարղուշտայի համակցությամբ:

ramazyan«25 տարի է անցել, մեր բանակը ավելի է ձեւավորվել, ավելի է կազմավորվել եւ եթե հակառակորդը կրկին փորձի իր բախտը, վստահաբար 25-ամյակը կարող ենք նշել ավելի փառավոր հաղթանակներով: Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանն ունի 2 իրական եւ անդավաճան դաշնակից ՝ հայոց բանակը եւ սփյուռքը եւ հայությունն այն ուժըչէ, որի հետ տարածաշրջանում փորձեն հաշվի չնստել: Պետք լինի՝ բոլորս էլ մեր վրա կառնենք մեր խաչերը եւ կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Հայկի ու Բելի պատերազմի ժամանակ, Ավարայրում, Սարդարապատում, Ապարանում, Շուշիում, Գանձա սարի պատերի տակ: Այո խաղաղություն ենք ուզում, բայեւայնպես պատրաստ ենք ցանկացած մարտահրավերի»:

16174451_1640021929641098_4063277045215834255_nԲանակի 25-ամյակին նվիրված միջոցառման պաշտոնական հատվածից հետո, ներկաները սահուն կերպով անցան խնջույքի: Հունական սիրտակիից, մինչեւ հայկական քոչարի, վրացակովկասյան պարեր ու երգեր: Հավաքվածների բարձր տրամադրությունն էր թերեւս պատճառը, որ միջոցառումը տեւեց նախատեսվածից 3 ժամ ավելի:

Թողնել պատասխան