Քութայիսիում համալսարանական գրադարան է կառուցվում

Քութայիսիում քաղաքապետարանի, կրթության և գիտության նախարարության ու Ակակի Ծերթելիի անվան համալսարանի ֆինանսավորմամբ՝ համալսարանական գրադարան է կառուցվում:

Շինարարական աշխատանքների սկիզբը մեկնարկել է քաղաքապետ Շոթա Մուրղելիի, Իմերեթիի նահանգապետ Գիվի Ճիճինաձեի և համալսարանի ռեկտորի մասնակցությամբ: 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 559 469 լարի: Գրադարանը կհամապատասխանի ժամանակակից ստանդարտներին:

Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ:

Թողնել պատասխան