Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամանակին. ԿԸՀ

Վրաստանում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Անա Միքելաձեն մամուլի ասուլիսի ընթացքում հաղորդել է, որ բոլոր ընտրատեղամասերը ժամանակին՝ 08:00-ից բացվել են և սկսվել է քվեարկության գործընթացը:

ԿԸՀ-ն ընտրողներին հիշեցնում է՝ ընտրատեղամաս այցելելիս ունենալ ինքնությունը հաստատող փաստաթուղթ կամ Վրաստանի քաղաքացու անձնագիր: Ըստ Միքելաձեի՝ քվեարկության նպատակով ընտրողին տրվում է մեկ ընտրաթերթիկ, որում վերջինս պետք է ընդգծի իր նախընտրած թեկնածուի անվան ներքո:

«Վրաստանի նախագահի ընտրություններից բացի, այսօր Թերջոլայում և Սամտրեդիայում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ»,- ասել է Միքելաձեն: