«GEM FEST-2017»-ի կազմակերպիչները հյուրերի թվի ավելացում են ակնկալում

«GEM FEST-2017»  էլեկտրոնային երաժշտության փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը:

Կազմակերպիչներն ասել են, որ այժմ ակտիվ ընթանում են  նախապատրաստական աշխատանքները: Նրանք այս տարի հյուրերի թվի ավելացում են կանխատեսում՝ գրեթե 40 %-ով: Փառատոնն անցկացվելու է Անակլիա ծովամերձ գյուղում:  Տարածքում 100 օբյեկտներ կտեղակայվեն, 60-ը՝ սննդի կետեր: Այս տարի համագործակցության պատրաստակամություն է հայտնել «Hard Rock Cafe» համաշխարհային ցանցը: Երաժշտական փառատոնին  իրենց մասնակցությունը հաստատել են նաև «Coffee Bean»-ը,  «Radio Energy»-ն, չինական, ճապոնական, իտալական, իրանական ռեստորաններ:

Թողնել պատասխան