Georgian Airways-ը թռիչքներ է սկսում դեպի Մախաչկալա

Georgian-Airways-Airzena-33h6k3klyc8bc0nbkfme4q

Վրաստանյան Georgian Airways ավիաընկերությունը հաջորդ շաբաթվանից կանոնավոր թռիչքներ կիրականացնի դեպի Մախաչկալա: Հաղորդում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Դաղստանի մայրաքաղաք առաջին թռիչքը նշանակված է ապրիլի 13-ին: Թռիչքները կիրականացվեն Boeing B737 կամ Bombardier CRJ200 օդանավերով՝ շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թբիլիսի-Մախաչկալա թռիչքը սեզոնային է, կիրականացվի մինչև հոկտեմբերը ներառյալ:

Գործակալությունը տեղեկացնում է ևս մեկ սեզոնային ուղղության մասին՝ Մոսկա-Բաթումի: Թռիչքներ է սկսում «NordStar» ռուսական ավիաընկերությունը: Մայիսի մեկից սկսած՝ Աջարիայից ինքնաթիռները Մոսկվա կուղևորվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Ներկայումս ռուսական ավիափոխադրողը ներառում է Ռուսաստանի և ԱՊՀ-ի երեսունից ավելի քաղաքներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>