Մարգվելաշվիլին համաներում է շնորհել 116 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել 116 դատապարտյալի։ Այս մասին հայտնել է համաներման հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեն՝ նշելով, որ 116 դատապարտյալներից 73-ը հենց այսօր էլ կկարողանան դուրս գալ ազատազրկման վայրից։

«Այս 73 անձանցից չորսը կին են։ Մնացած 43-ի համար նախատեսվել է պատժի ժամկետների կրճատում։ Հանձնաժողովն աշխատել է փետրվարի 19-26-ն ընկած ժամանակահատվածում և վերանայել է 858 անձի գործ»,-ասել է Քորիձեն։

Թողնել պատասխան