Վրաստանի և Չեխիայի առևտրաարդյունաբերական պալատները կազմակերպել են վրաց-չեխական գործարար համաժողով: Ինչպես տեղեկացնում է առևտրաարդյունաբերական պալատը, միջոցառմանը մասնակցել են 15 չեխական ընկերություններ:
Ֆորումի բացումը կատարել են Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիքովանը, Չեխիայի Սենատի փոխնախագահ Ժիրի Սեստակին և Վրաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Պերնիցկին:
Միջոցառման շրջանակներում ներկայացվել են Վրաստանի ներդրումային ներուժի և Չեխիայի գործարար պատվիրակության անդամների գործունեության վերաբերյալ փաստեր:
Չեխիայի գործարար պատվիրակության անդամները ներկայացրել են ֆիտոթերապիայի դեղերի, նորարարական առողջապահության, դեղագործության, ապահովագրական հատվածի, կենցաղային և վերանորոգման նյութերի, բանկային հատվածի, ավտոմոբիլային արտադրանքի, նավթամթերքի և այլ ոլորտներում ունեցած հաջողությունները: