Яблоко ռուսական կուսակցությունը հանդիպումներ է անցկացնում Թբիլիսիում

Վրաստանում ռուսաստանյան Яблоко կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում: Կուսակցության կայքում այցը կոչել են «Աշխարհի և բարիդրացիականության այց»: Կուսակցության անդամները հանդիպում են երկրի քաղաքական և հասարակական ուժերի հետ:

Պատվիրակությունը գլխավորում է կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Գնեզդիլովը: Վերջինս որոշում է կայացրել Թբիլիսի այցելել Պուտինի՝ ավիափոխադրումների արգելքն ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ առաջ:

«Պատասխանատու քաղաքական գործչի նպատակը դժվար պահերին ոչ թե ժողովուրդների միջև կամուրջներ այրելն է, այլ ստեղծելը: ԶԼՄ-ներում բազմաթիվ շահարկումների ֆոնին, որոշել ենք ամեն բան մեր աչքերով տեսնել»,-ասել է Գնեզդիլովը։

Նշենք, որ Яблоко-ն առաջին կուսակցություններից մեկն է, որը ստեղծվել է 1993 թվականին: