Թանդոյանց եկեղեցու հարցով դատական նիստը կրկին հետաձգվել է

Այսօր` մայիսի 1-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում արդեն երկրորդ անգամ հետաձգվել է Թանդոյանց եկեղեցու հարցով դատական նիստը։

Վիրահայոց թեմի շահերը պաշտպանող EMC և TDI-ի իրավաբանները հանդես են եկել Թանդոյանց եկեղեցին պետական հաշվեկշռից օտարելու հարցով Էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության նկատմամբ բողոքը դատական վարույթի մեջ ընդգրկելու և մեկ ամբողջական գործի մաս քննարկելու մասին միջնորդությամբ: Այս մասին փոխանցում է Վիրահայոց թեմը։

Հիշեցնենք, Վիրահայոց թեմը Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին թեմին կամ նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ հանրային ռեեստրի ազգային գործակալության։

Թանդոյանց եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 7-ին:

Թողնել պատասխան