Թափուր աշխատատեղեր Ջավախքում

 Ախալքալաք քաղաքում «Արմաթ» ծրագրավորման և ինժեներական լաբորատորիայում խմբակավարի աշխատանքի հայտարարություն

Աշխատանքի հակիրճ բնութագիր.

«Արմաթ» ծրագրավորման և ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների,ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է: Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքի կատարումը: Սարքավորումներն ու ծրագրերը ներառում են` եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց (CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ, Աղուէս և Կրիա ծրագրեր:

Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:

Անհրաժեշտ որակավորումներ՝

• Կազմակերպական հմտություններ,
• Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
• Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
• Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,
• Թիմային ոգի և անձնակազմի կառավարման հմտություններ,
• Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
• Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն,
• Մանկավարժական փորձը կդիտվի որպես առավելություն,
• Վրացերենի իմացությունը պարտադիր է:

Աշխատանքային պարտականություններ՝

• Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
• Մեթոդոլոգիային համապատասխան՝ տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
• Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
• Ամսական հաշվետվություններ ներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:

Աշխատանքային ժամանակացույց՝ երկուշաբթի-ուրբաթ, կեսօրից հետո՝ կախված դասացուցակից:

Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել jah.fund@gmail.com հասցեին՝ թեմա դաշտում նշելով ՝ «Խմբակավար»:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 15.02.2018:

 

Թողնել պատասխան