Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բելառուսի արտգործնախարարին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բելառուսի արտգործնախարարին: Վլադիմիր Մակեյը վրաց գործընկերոջը շնորհավորել է խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը դրական  են գնահատել բարձր մակարդակի այցերի դինամիկան, նշելով, որ դա  երկու երկրների միջև սերտ փոխհարաբերությունների մասին է խոսում:

Հանդիպմանը խոսվել է երկկողմ հարաբերությունների  և զարգացման հեռանկարների, միջխորհրդարանական համագործակցության կարևորության և զարգացման մասին: Քննարկվել են նաև միջազգային հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Բելառուսի արտգործնախարարը վերահաստատել է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոփիո Քացարավան, գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի ղեկավար Օթար Դանելիան և խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Գիգի Ծերեթելին:

Թողնել պատասխան