Համացանցում հայտնվել է  Գվարամիա-Բուրճուլաձե հեռախոսազրույցի ձայնագրությունն է

Այսօր` սեպտեմբերի 14-ին համացանցում տարածվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի և  «Պետությունը ժողովրդի համար» շարժման ղեկավար Պաատա Բուրճուլաձեի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Գվարամիան և Բուրճուլաձեն զրուցել են քաղաքական գործընթացների վերաբերյալ:  «Ռուսթավի 2»-ի տնօրենը  մասնավորապես իր դժգոհությունն է հայտնել  Պաատա Բուրճուլաձեին`  դաշինքի («Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար») ընտրացուցակներում որոշ անդամների զբաղեցրած դիրքերի մասին:

Գվարամիան հատկապես շեշտել է, որ «Գիրչի» կուսակցության «Վրացական երազանքի»  հետ դաշիք կազմելու կողմնակից անդամները ընտրացուցակում կարևոր դիրքերում են ներկայացված:

Բուրճուլաձեն, սակայն, զրույցի ընթացքում ասել  է, թե  «նման բան չկա»:

Այս առընչությամբ Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարություն է  տարածել` տեղեկացնելով.  «ՆԳՆ-ի կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժինը անձնական նամակագրության, հեռախոսազրույցի կամ այլ ճանապարհով հաղորդագրության գաղտնիությունը խախտելու փաստով  հեաքննություն է սկսել»:

Չնայած նրան, որ դեռ  ձայնագրության իսկությունը  պաշտոնապես  չի հաստատվել,  «Ռուսթավի 2» հեռուստաըկերության գլխավոր տնօրենը  չի հերքել, որ Պաատա Բուրճուլաձեի հետ նման զրույց է ունեցել:

«Ես թաքցնելու ոչինչ չունեի, այդ պատճառով էլ ազատ գծով եմ զանգահարել: Պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ) երեք օր էլ պետք չեղավ  (հեռախոսազրույցը  գտնել). ահա այսպիսի երկրում ենք ապրում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Գվարամիան:

Այս գրառմաը արձագանքել է ՊԱԾ-ը`  նշելով, որ «մեղադրանքը անհիմն է.  Պետական անվտանգության ծառայությունը ոչ մի կապ չունի համցանցում տարածված  ձայնագրության հետ:  Հետաքննութունը կպարզի, թե ով է ձայնագրությունը տարածել»- հայտարարել են ՊԱԾ  մամուլի  ծառայությունից:

Տեղեկացնենք, որ Գվարամիան նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ու նրա գլխավորած կուսակցության («Միացյալ ազգային շարժում») կողմնակիցն է: Նա իր հարցազրույցներում ասել է, որ ողջունում է  բոլոր այն թեկնածուների, այդ    թվում Բուրճուլաձեի գործունեությունը, ովքեր պայքարում են  Բիձինա Իվանիշվիլիի ու նրա հիմնած «Վրացական երազանք»-ի դեմ:

Թողնել պատասխան