Մթածմինդայի այգում 1 մարդ մահացել է, եւս 1-ը՝ վիրավորվել

Մթածմինդայի այգում ատրակցիոնի ապամոնտաժման ընթացքում մեկ մարդ է մահացել, եւս մեկը վիրավորվել է: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել նախօրեին՝ ուշ երեկոյան:

Դեպքի հետեւանքով վիրավորված անձը բազում վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, նրա առողջական վիճակը կայուն ծանր է:

Մթածմինդայի այգում աշխատանքները մասնավոր «Կանո» ընկերությունն է իրականացնում:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Վրաստանի ներքին գործերի նախարարոթյունը հետաքննություն է սկսել Քրեական Օրենսգրքի 240-րդ հոդվածով:

Թողնել պատասխան