Վրաստանը համաձայնել է հայրենիք վերադարձնել Շվեդիայում դատապարտվածներին

Վրաստանը համաձայնել է Շվեդիայում դատապարտված իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնել, համապատասխան համաձայնագիրը կստորագրվի հաջորդ երկու ամսվա ընթացքում:

Շվեդական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել Շվեդիայի և Վրաստանի ներքին գործերի նախարարներ Մորգան Յոհանսոնի և Գիորգի Գախարիայի հանդիպումից հետո:

«Այժմ մենք սկսում ենք աշխատել երկկողմ համաձայնագրի վրա, որը կներառի նաև Շվեդիայում դատապարտված Վրաստանի քաղաքացիների տեղափոխումը», — ասել է Յոհանսոնը:

Շվեդիայում ներկայումս Վրաստանի 70 քաղաքացի է դատապարտված, սակայն Վրաստանը հրաժարվել էր նրանց տեղափոխել՝ վրացական բանտերում տեղ չունենալու պատճառով:

Գախարիան և Յոհանսոնը համաձայնության են եկել նաև ոստիկանության համագործակցության ընդլայնման մասով, դրա հիմնական նպատակն է խմբակային, կազմակերպված հանցագործությունների կանխարգելումը:

Թողնել պատասխան