Վրաստանի Ֆինանսների նախարարը խորհրդարան կներկայանա

Վրաստանի Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն ընթացիկ շաբաթվա ընթացքում հնարավոր է խորհրդարան ներկայանա։

Այս մասին Բախտաձեն հայտարարել է «Իմեդիս կվիրա» հաղորդման ընթացքում՝ ընդգծելով, որ պատգամավորներին կներկայացնի նախարարության առաջիկա ծրագրերը։

«Ուզում եմ ընդդիմության ներկայացուցիչներին ևս մեկ անգամ տեղեկացնել նախատեսված բարեփոխումների մասին, լսել նրանց կարծիքը, պատասխանել հուզող հարցերին»,- հայտարարել է Բախտաձեն:

Թողնել պատասխան