Ցույց Թբիլիսիում՝ ի աջակցություն ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի

Այսօր Թբիլիսիում ցույց է տեղի ունենալու՝ ի աջակցություն անցյալ տարի քաղաքի կենտրոնից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի: Ակցիան կազմակերպում է «Մարդու իրավունքների տուն»-ը։

Հիշեցնենք, որ Աֆգան Մուխթարլիին 2017 թվականի մայիսի 29-ին առևանգել են Թբիլիսիի կենտրոնից, ժամեր անց նա հայտնվել է Բաքվի բանտերից մեկում:

«Արդեն մեկ տարի ընթացող հետաքննությունը գործի բացահայտման առնչությամբ լիարժեք տեղեկատվություն չի հրապարակել։ Նշենք նաև, որ առևանգումից հետո խոսվում էր վրաց իրավապահների ներգրավվածության մասին: Այս ակցիան ապացույցն է նրա, որ Վրաստանում գոյություն ունի հզոր քաղաքացիական հասարակություն, որը հոգ է տանում մարդու իրավունքների համար: Ցուցարարները ևս մեկ անգամ կպահանջեն արդյունավետ հետաքննություն՝ պահանջելով խորհրդարանում քննչական հանձնաժողով ստեղծել»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարությունում:

Թողնել պատասխան