Փողոցային առևտրի դեմ պայքարը շարունակվում է

Թբիլիսիի կենտրոնական կայարանի հարակից տարածքում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված տաղավարներ։ 

Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքաշինության վերահսկողության ծառայության աշխատակիցները մաքրել են տարածքի մի շարք փողոցներ՝ առևտրականներին արգելելով շարունակել առևտուրը:

Թբիլիսիի փոխքաղաքապետ Գիգա Նիկոլեիշվիլիի խոսքով՝ փողոցային առևտրի դեմ պայքարը իրականացվում է քաղաքացիների խնդրանքով։

«Մենք նպատակ չունենք փողոցային առևտրով զբաղվողներին անգործ թողել․ Նրանց քաղաքի տարբեր շուկաներում  տարածք է առաջարկվում: Շուկաների ղեկավարության հետ համաձայնություն ունենք, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում առևտրականները կարող են աշխատել առանց հարկ վճարելու»,- նշել է Նիկոլեիշվիլին:

Թբիլիսիի քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ պայքարը սկսել է մարտի 19-ից:

Թողնել պատասխան