Թող դիմեն դատարան. Կալաձեն՝ «Սիթի պարկի» մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ևս մեկ անգամ անդրադարձել է «Սիթի պարկ» կազմակերպության հետ կնքված համաձայնագրի դադարեցման վերաբերյալ քաղաքապետարանի որոշմանը:
Նա ընդգծել է, որ կայանման հետ կապված բոլոր գործընթացները կվերահսկի Թբիլիսիի տրանսպորտային ծառայությունը:
«Եթե նրանք («Սիթի պարկի», խմբ.) դատարան գնալու ցանկություն կունենան, մենք պատրաստ ենք դատարանում պաշտպանել մեր շահերը»,-հայտարարել է Կալաձեն:
Նշենք, որ մարտի 13-ին Կալաձեն հայտարարեց, որ ապրիլի 10-ից Թբիլիսիի քաղաքապետարանը չեղյալ է հայտարարում «Սիթի պարկ» ընկերության հետ կնքված համաձայնագիրը: Ընկերությունից ի պատասխան նշեցին, դատարան են դիմելու:
Նշենք, որ հիշյալ համաձայնագիրը կնքվել է 2007 թվականին և այն պետք է ուժի մեջ լիներ մինչև 2024 թվականը:

Թողնել պատասխան