«Ալիք Մեդիա»-ն երկամսյա ստաժավորման է հրավիրում Թբիլիսիում գտնվող երիտասարդների, ովքեր տիրապետում են հայերենին ու վրացերենին և հետաքրքրված են լրագրության ոլորտով, թվային տեխնոլոգիաներով։
Ստաժորներին հնարավորություն կտրվի ստանալու լրագրության բազային գիտելիքներ, անցնելու ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ, կիրառել գիտելիքները Ալիք Մեդիայի հարթակում:
Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է «Ալիք Մեդիա»-ի էլեկտրոնային հասցեին ուղարկել ձեր կենսագրական տվյալները (CV) և 250-350 բառի սահմաններում մոտիվացիոն նամակ հայերեն և վրացերեն` info@aliq.ge էլ.հասցեին:
Վերջնաժամկետը՝ հուլիսի 25
Ընտրված լավագույն մասնակիցների համար ստաժավորման գործընթացը կմեկնարկի օգոստոսի 18-ից։
Ստաժավորման գործընթացը լինելու է հիբրիդային՝ առցանց ու ֆիզիկական ռեժիմով: Տեղերը սահմանափակ են. ընտրվելու է միայն 3 մասնակից։
Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցներին կտրվի վկայագիր, լավագույն մասնակցին՝ մեր կամ մեր գործընկեր թիմերի հետ համագործակցության հնարավորություն: