Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց

«Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի». Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում ապրիլի 19-ի երեկոյան մատուցված Ճրագալույցի տոնական Սուրբ պատարագով մեկնարկեց Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը:

Սուրբ Զատկին նախորդող օրն անցկացվում է Ճրագալույց, ինչը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմերը տանում տուն: Հայ եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության նախատոնակներին:

Այսօր երեկոյան Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում ևս Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց։