«Վրացական երազանք»-ի նախագահի պաշտոնից և քաղաքականությունից Իրակլի Ղարիբաշվիլիի հեռանալուց հետո կայացած առաջին համագումարում կուսակցությունը նախագահ վերընտրեց Իրակլի Կոբախիձեին:
Կոբախիձեն, որ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին «այսպես կոչված՝ դեսպան» էր անվանել, շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին Գերմանիայի կանցլերի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է երկրի մեկուսացման մասին և մեղադրել «Վրացական երազանք»-ի հիմնադիր ու պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին և «Վրացական երազանք»-ին։ Զուրաբիշվիլին ճեպազրույց է անցկացրել Անկախության օրվա ծրագրերի շուրջ։
«Աջակցեք Վրաստանում ազատ և արդար ընտրություններին», — գրել է MEGOBARI Act-ի համահեղինակ Ջո Ուիլսոնը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ևս մեկ վարչական գործ է հարուցել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» անկախ լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղոբելիի դեմ: Ամաղլոբելին էլ դատի է տվել «Վրացական երազանք»-ի առաջնորդներին՝ Իրակլի Կոբախիձեին, Մամուկա Մդինարաձեին և Սոզար Սուբարիին։
Որոշ քաղաքացիական կազմակերպություններ կմիանան մայիսի 9-ի միասնության և ազատության օրվա նախաձեռնությանը:
«Վրաստանի երկաթուղիներ»-ի ղեկավար է նշանակվել Լաշա Աբաշիձեն։ Նա փոխարինել է Դավիթ Փերաձեին։
«Ուժը Եվրոպայում է, ուժը միասնության մեջ է». այս խորագրի ներքո մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրը, Թբիլիսիում երթեր են նախատեսված:
Օրեր առաջ մահացած կալանավորի՝ Իոսեբ Գորգաձեի գործը կուղարկվի Ստրասբուրգի դատարան։
Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն մայիսի 7-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը (վերաֆինանսավորման տոկոսադրույքը), վերջինս կշարունակի մնալ 8 տոկոս:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանության աշխատակիցները Սարփիի սահմանային հատվածներում իրականացված որոնողական գործողությունների արդյունքում ձերբակալել են 5 օտարերկրյա քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանը խմբակային անօրինական հատելու մեղադրանքով։
Երկու անձ ձերբակալվել է նախնական համաձայնությամբ խմբակային խոշոր չափի կեղծ գումարի փոխանցման մեղադրանքով:
Սայաթնովյան Վարդատոնն այս տարի Թբիլիսիում կնշվի մայիսի 18-ին: