Երկրաշարժ Վրաստանում

Վրաստանում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. էպիկենտրոնը Ծալենջիխա քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Թաիա գյուղն է:

Ըստ Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների՝ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 11:53-ին:

Ավերածությունների մասին չի հաղորդվում:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին տարիներին պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։