Թբիլիսիում կայացել են «Մետրոյի բողոքի ակցիա» և միասնության երթ՝ կապված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած MEGOBARI ակտի հետ։
Ակտիվիստները երեկ` մայիսի 11-ին, հավաքվել էին մետրոյի երեք կայարաններում՝ «Դելիսի», «Ավտոկայանի հրապարակ» և «Ավլաբարի», որտեղից էլ շարժվել են դեպի »Ախմետելի» կայարան։
Նրանց վերջնական նպատակակետը Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունն էր, որտեղ շնորհակալություն են հայտնել Վաշինգտոնին գործընկերության և աջակցության համար։