Լատվիան և Լիտվան խորապես մտահոգված են Զուրաբ Ջափարիձեի ձերբակալության կապակցությամբ

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Զուրաբ Ջափարիձեի ձերբակալության վերաբերյալ մայիսի 24-ին X սոցիալական ցանցում հայտարարություն են տարածել Եվրամիության անդամ երկրները՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը և Լատվիայի դեսպանատունը։

Վրաստանում Լատվիայի դեսպանատուն

«Լատվիայի դեսպանատունը խորապես մտահոգված է Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությամբ։ Ընդդիմության դեմ բռնաճնշումներն ուղղակիորեն հակասում են Եվրոպական Միության արժեքներին»։

Լիտվայի արտաքին գործերի նախարարություն

«Մենք խորապես մտահոգված ենք Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությամբ։ Ժողովրդավարական նահանջը` զուգորդված քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումներին, այդ թվում՝ անհիմն ձերբակալությունները, ոչ մի լավ տեղ չեն տանում։ Մեր համերաշխությունը Զուրաբ Ջափարիձեին»։

Հիշեցնենք. Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն երեկ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված 20 հազար լարի գրավը փոխարինեց կալանքով։ Նրան ձերբակալեցին հենց դատարանի դահլիճում։

Նրա ձերբակալությանն արձագանքել են բազմաթիվ արևմտյան քաղգործիչներ։

Արևմտյան քաղգործիչները դատապարտում են Ջափարիձեի ձերբակալությունը