ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալությունը (DIA), որը գտնվում է Պենտագոնի ենթակայության տակ և ԱՄՆ հիմնական հետախուզական գործակալություններից մեկն է, իր 2025 թվականի զեկույցում հիշատակել է նաև Վրաստանին։ Զեկույցից պարզ է դառնում, որ «Վրացական երազանք»-ի ստեղծած միջավայրը մեծացնում է ռուսական ազդեցությունը: «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ ռազմական հետախուզության գործակալության Վրաստանի մասին զեկույցը անվանել է «լիակատար անհեթեթություն» և կրկին կապել Deep State-ի հետ։
«Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» և «կրիպտոարժույթի գործով» դատապարտված Գիորգի Բաչիաշվիլիին, որ նաև «Համաներդրումային հիմնադրամ»-ի նախկին ղեկավարն է, ձերբակալվել է։ Նա Ռուսթավիի բանտում է:
Կոբախիձեն լրատվամիջոցների հետ զրույցում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անունից Վրաստանի ժողովրդին հղված Անկախության օրվա շնորհավորանքին:
Կոբախիձեն արձագանքել է նաև «Վայմարյան եռանկյունու» երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի առաջնորդների Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ համատեղ հայտարարությանը:
Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին, Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ ունեցավ օրվա ամփոփիչ բողոքի ցույցի ժամանակ, խոսեց երկարատև բողոքի ցույցի մասին, թվարկեց «Վրացական երազանք»-ի դեմ պայքարի հաջողության համար անհրաժեշտ հայեցակետերը և դիմեց վրացական բանակին ու ոստիկանությանը։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհել է Մոլդովայի բարձրագույն շքանշանը։
Մայիսի 27-ին Ախալքալաք էին այցելել Նիդերլանդների դեսպան Մելինե Առաքելյանը և Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին: «Կովկասյան տուն» հասարակական կազմակերպության կազմակերպած հանդիպման շրջանակներում նրանք հանդիպեցին Նինոծմինդայի և Ախալքալաքի մի խումբ երիտասարդների հետ:
Թեա Ծուլուկիանիի քննչական հանձնաժողովի լիազորությունների ժամկետը կերկարաձգվի ևս մեկ ամսով՝ մինչև հուլիսի 5-ը։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցեց Հատուկ քննչական ծառայությունը լուծարելու նախաձեռնությանը։ Օրենսդրական փաթեթն այսօր քննարկվեց սկզբունքների մակարդակով և ընդունվեց միաձայն՝ 88 ձայնով։
Բաթումիում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են բողոքի ցույցերի մասնակից ուսանող Լուկա Նացվլիշվիլիին։
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությանը։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ մաքսային կանոնակարգերի խախտմամբ Վրաստանի մաքսային սահմանով գաղտնի կերպով տեղափոխվել են առանձնապես մեծ քանակությամբ ապրանքներ, որի համար մեկ անձ է ձերբակալվել։
Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Չանախչի գյուղի նորակառույց դպրոց տանող ճանապարհի վերականգնման համար մրցույթում հաղթող կա. պայմանագիրն արդեն կնքվել է:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման վերահսկողության համատեքստում, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում քննել է Վրաստանի դեմ ներկայացված երկու գործ՝ «Ցինցաբաձեն ընդդեմ Վրաստանի» (վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տարբեր խախտումներին, հիմնականում՝ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքին և այդ խախտումների անարդյունավետ քննությանը) և «Մաքարաշվիլին և ուրիշներն ընդդեմ Վրաստանի» (վերաբերում է վարչական կալանքի կամայական կիրառման և խաղաղ հավաքների ժամանակ դատական վերանայման անբավարարությանը)։