Երեկ դատարանում ընթացել է ակցիաների ժամանակ ձերբակալված 11 անձանց` Իրակլի Քերաշվիլիի, Օնիսե Ցխադաձեի, Յանո Արչաիայի, Գիա Տերիշվիլիի, Անդրո Ճիճինաձեի, Վակո Թեթրաշվիլիի, Լուկա Ջաբուայի, Գուրի Միրցխուլավիի, Սերգեյ Կուխարչուկի, Ռուսլան Սիվակովի, Ռեզո Կիկնաձեի դատավարությունը։
Դատավոր Նինո Գալուստաշվիլիի որոշմամբ դատական նիստը փակ է ընթացել, լրատվամիջոցների ներկայացուցիչներից և դիտորդներից պահանջել են լքել դատարանի դահլիճը, նիստի լուսաբանում չի եղել։
Ներկաները դատավորի որոշմանն արձագանքել են դժգոհության ալիքով։ Մեղադրյալներից մեկի կինը մտահոգություն է հայտնել, որ ժամեր տևած դատավարության մասնակիցները սնունդ չեն ստացել։