Մառնեուլիի ջրանցքում նորածնի դի է հայտնաբերվել

Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի ոռոգման ջրանցքում նորածնի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ մահացած երեխան տղա է։

Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի հատկանիշներով` անզգուշությամբ մարդ սպանելը։