Ադիգենիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել

Ադիգենիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևների պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել։
Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ մի քանի գյուղերում ջրհեղեղի պատճառով վնասվել են բնակելի տներ և անասնագոմեր, անկել են անասուններ, վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքները, ոչնչացել են գյուղատնտեսական դաշտեր։

Ըստ քաղաքապետարանի՝ աղետից տուժած ընտանիքները, որոնց տները վնասվել են, տարհանվել են անվտանգ վայր։

«Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Կիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլին, քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի ներկայացուցիչների հետ միասին, տեղում ուսումնասիրել են իրավիճակը։
Աղետի գոտում աշխատում են հատուկ տեխնիկան և բոլոր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները», — նշված է հաղորդագրության մեջ։