Տարհանում «Աֆրիկա» թաղամասում. ձերբակալվածներ կան

Թբիլիսիի Սամգորիի շրջանում («Աֆրիկա» բնակավայր), որտեղից այս պահին բնակչության տարհանումներ են ընթանում, վարչական կարգով չորս մարդ է ձերբակալվել։

Նրանք կալանավորվել են «Ոստիկանի պահանջին անհնազանդություն» հոդվածով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդված):

Օրենքում կատարված փոփոխություններով` այս հոդվածը նախատեսում է 2000-ից 5000 լարի տուգանք կամ մինչև 60 օր վարչական կալանք։

Տեղում առավոտից իրարանցում է։

Շենքը գտնվում է East Point առևտրի կենտրոնի դիմաց` դեպի արևելք։

Ըստ Ազգային իրավապահ մարմինների հաղորդման՝ այդ հասցեում կա «հինգ շենք, որոնք գտնվում են վատ վիճակում», շենքերը «ամբողջովին մաշված են և վտանգ են ներկայացնում այնտեղ ապրող մարդկանց առողջության և կյանքի համար»։

Բնակիչների խոսքով՝ քաղաքապետարանն առաջարկել է վճարել 2-3 ամսվա վարձավճարը (տարածքը ազատելու և այլ բնակարան գտնելու դեպքում)։