Քաղաքապետարանը նախատեսում է «Թբիլիսոբա» տոնակատարության համար ծախսել 3 մլն 439 հազար 500 լարի։
2025 թվականի «Թբիլիսոբա»-ն կանցկացվի սեպտեմբերի 20-ին և 21-ին Օրբելիանիի հրապարակի շրջակա տարածքում և Ռիկղե այգում։
Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ վերոնշյալ վայրերում կտեղադրվեն տարբեր թեմատիկ զարդարանքներ, մեծածավալ ինստալացիաներ, լուսանկարչական գոտիներ, զարդարված տաղավարներ և վաճառասեղաններ, կամարներ, տոնական նրբանցք, կամուրջների, փողոցների և ճակատների թեմատիկ զարդարանքներ, մանկական ցուցահանդեսային տաղավարներ, մշակութային, մարզական և հանգստի տարածքներ, բեմական զարդարանքներ և ռեկվիզիտներ։
Կանցկացվեն տարբեր ժանրերի մանկական և երեկոյան համերգներ, շոուներ, թատերական ներկայացումներ։ Կկազմակերպվեն բազմազան մշակութային, մարզական, կրթական և մանկական ժամանցային միջոցառումներ, բացօթյա կինոթատրոն, հեքիաթային հերոսների երթ, «Քաղցրավենիքի փառատոն», «Թբիլիսիի շուկա», «Թբիլիսիի բազմազանություն» ցուցահանդես-վաճառք և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք: Կկազմակերպվեն քաղցրավենիքի և սննդի տարածքներ, գաստրոնոմիկ գոտիներ և գինու տարածքներ: Կանցկացվեն տոնական համերգ և Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողություն: