85 տարեկան հասակում վախճանվել է վրացի գիտնական, հելլենիստ, ակադեմիկոս Ռիսմագ Գորդեզիանին: Նրա մահվան մասին հայտնել էէ «Արիլ» գրական-հասարակական ամսագիրը:
Ռիսմագ Գորդեզիանին մի քանի գրքերի հեղինակ է՝ «Դասական բանասիրության ներածություն», «Առասպելների իմաստությունը», «Հունական գրականություն», «Հին և նոր հունարեն», «Նախահունական և վրացական»:
Ռիսմագ Գորդեզիանին ծնվել է 1940 թվականի հունիսի 9-ին: Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Տարբեր ժամանակներում եղել է նույն համալսարանի դասական բանասիրության ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր, Միջերկրածովյան մշակույթների հետազոտական լաբորատորիայի ղեկավար:
Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Հունաստանի Հանրապետության Պատվո շքանշանի, Թբիլիսիի պետական համալսարանի առաջին գիտական մրցանակի, Պատվո շքանշանի և Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչման: