Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Իրակլի Կղուրաշվիլիին և Եգիպտոսի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլոզ Ափխազավային։
Կոբախիձեն շնորհավորել է դեսպաններին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
Հրապարակված տվյալներով՝ Իրակլի Կղուրաշվիլին 30 տարվա փորձ ունի դիվանագիտության ոլորտում։ Այդ տարիներին նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և դիվանագիտական առաքելություններում։
Նիկոլոզ Ափխազավան աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում տարբեր պաշտոններում, և նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում։