Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեն չորս նոր տեղակալ ունի։
Պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ «Վրացական երազանք»-ի կառավարության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն նշանակվել է Մդինարաձեի առաջին տեղակալի պաշտոնում։
Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալներ են նշանակվել նաև արդարադատության նախարարի տեղակալ Ալեքսանդրե Մաիսուրաձեն, Քվեմո Քարթլիում պետական լիազոր Լևան Խարաբաձեն և Պետական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Թամազ Բորաշվիլին։