Վրաստանից չկառավարվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ չէ Ցխինվալիի հետ երկխոսությանը:
«Ցավոք, մենք չենք տեսնում Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ ուժի չկիրառման մասին իրավական փաստաթղթի ստորագրման Թբիլիսիի պատրաստակամությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի վերջին հայտարարությունները հստակ ցույց են տվել, որ Վրաստանի կառավարությունը տրամադրված չէ հավասար և քաղաքակիրթ երկխոսություն սկսել։ Ավելին, եթե ժնևյան քննարկումների գլխավոր նպատակը՝ ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը, հայտարարվում է «անլուրջ», դա փաստացիորեն չեզոքացնում է Ռուսաստանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի բազմամյա ջանքերը և նվազեցնում այն միակ միջազգային հարթակի կարևորությունը, որտեղ կարող են կապ հաստատել մեր երկրների դիվանագետները», — ասել է Գագլոևը։
Նրա խոսքով՝ նման համաձայնագրի ստորագրումը կարող էր դառնալ մեկնարկային կետ «երկրների միջև լարվածության նվազեցման և վստահության ամրապնդման» համար.
«Այնուամենայնիվ, վրացական կողմը շարունակում է խուսափել այս ակնհայտ անհրաժեշտությունը ճանաչելուց։ Միաժամանակ, նրա դիրքորոշումը լիակատար աջակցություն է գտնում արևմտյան գործընկերների շրջանում, ինչը թույլ է տալիս ասել, որ «Թբիլիսին տարիներ շարունակ արգելափակել է հիմնական փաստաթղթի քննարկումը, առանց որի առաջընթացն անհնար է»։