Դատախազության հաղորդմամբ՝ կալանավորվել է Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին առնչվող անձ՝ Կոբա Խունդաձեն։
Ըստ հաղորդման՝ Կոբա Խունդաձեն մեղադրվում է առանձնապես խոշոր չափի չհիմնավորված եկամուտ օրինականացնելու համար։
Դատախազության տվյալներով՝ Կոբա Խունդաձեի տան խուզարկության ժամանակ առգրավվել է տարբեր չափերի կանխիկ գումար պարունակող 94 ծրար՝ ընդհանուր 1 միլիոն 319 հազար 300 ԱՄՆ դոլար արժողությամբ։
Ի դեպ, մի քանի օր առաջ Վրաստանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության համատեղ գործողության շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի և նրանց առնչվող անձանց բնակարաններում և տներում, առգրավվել են էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ քանակությամբ գումար։