Թբիլիսիի քաղաքապետարանը բացել է էլեկտրական մեքենաների համար նախատեսված MartEV արագ լիցքավորման նոր կայան, որը տեղադրվել է Ֆիլհարմոնիայի համերգասրահի մոտ։
«Էլեկտրական մեքենաների խթանումը մեզ համար կարևոր ոլորտ է։ Սեփականատերերը ստանում են մի շարք արտոնություններ, այդ թվում՝ անվճար մաքսազերծում և անվճար կայանատեղի», — ասել է բացմանը ներկայացած քաղաքապետ Կախա Կալաձեն։
Հունվարին քաղաքապետարանը հայտարարել էր արագ լիցքավորման 198 կայանների աճուրդ: Աճուրդը շահած MartEV-ն արդեն տեղադրել է նախատեսված լիցքավորման 130 կայանների կեսից ավելին։ Կալաձեն շնորհակալություն է հայտնել ընկերությանը և նրա աշխատակիցներին՝ նշելով, որ արագ լիցքավորման ցանցի ընդլայնումը մայրաքաղաքում օդի որակի բարելավման քաղաքապետարանի քաղաքականության կարևոր մասն է կազմում։
Քաղաքապետը չի մեկնաբանել ծառայության արժեքը, չնայած սոցիալական ցանցերի օգտատերերը բողոքում են, որ MartEV-ի սակագները բավականին բարձր են, ինչի պատճառով էլեկտրական մեքենաների շահագործման արժեքը մոտավորապես նույնն է, ինչ հիբրիդային մեքենաների դեպքում է։