2025 թվականի Սախարովի անվան մրցանակի դափնեկիրների մրցանակաբաշխության արարողությունն այսօր տեղի է ունեցել Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում։
Մզիա Ամաղլոբելիի մրցանակը ստացել է «Բաթումելեբի» լրատվամիջոցի ներկայացուցիչ Իրմա Դիմիտրաձեն։
Մտքի ազատության համար Սախարովի անվան մրցանակը Եվրոպական Միության մարդու իրավունքների բարձրագույն պարգևն է։ 1988 թվականից ի վեր խորհրդարանն այդ մրցանակն ամեն տարի շնորհում է անհատների, խմբերի կամ կազմակերպությունների` ի նշանավորումն մարդու իրավունքների, խոսքի ազատության կամ ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում նրանց ակնառու նվիրվածության։ Մրցանակի գումարը կազմում է 50 հազար եվրո։
«Ես ընդունում եմ այս մրցանակը բոլոր քաղբանտարկյալների անունից, որոնք անարդարացիորեն պատիժ են կրում բանտերում և «կասկածյալներ» են Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարում»,- ասել է Ամաղլոբելին։