Հողերի անվճար գրանցման ծրագիրն ավարտվել է

Հունվարի 1-ից դադարեցվել է անվճար համակարգված հողերի գրանցման ծրագիրը։

Նշենք, համակարգված հողերի գրանցումը 2022 թվականին Վրաստանի արդարադատության նախարարության ձեռնարկած բարեփոխում է, որի նպատակն էր համակարգված չափել հողամասերն ամբողջ երկրում, իրականացնել կադաստրային աշխատանքներ և գրանցել սեփականության իրավունքները։

Բարեփոխման ավարտի ամսաթիվ էր նշանակվել 2025 թվականի վերջը։ Համապատասխանաբար, 2026 թվականի հունվարի 1-ից հողերի գրանցումը կշարունակվի միայն պարբերաբար։

Այն քաղաքացիները, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել (ժամանակ չեն ունեցել) գրանցել իրենց հողամասերը համակարգված գրանցման շրջանակներում, կկարողանան պարբեգրանցել իրենց հողերը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Պարբերական գրանցումն իրականացվում է քաղաքացիների ներկայացրած դիմումների հիման վրա, և գանձվում է որոշակի վճար։ Համակարգված գրանցման գործընթացը կիրականացվի համապատասխան աշխարհագրական տարածքում նախաձեռնողականորեն և համակարգված կերպով ստացված տեղեկատվության հիման վրա, և բոլոր ծառայությունները քաղաքացիներին կմատուցվեն իրենց բնակության վայրում։ Այս դեպքում բոլոր տեղեկությունները կհավաքագրի Հանրային գրանցամատյանի գործակալությունը, և ծառայությունը կլինի անվճար։