Վերջին՝ 2026 թվականի հունվարի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանում աղքատության շեմից ցածր գտնվող բնակչության թիվն աճել է 2%-ով, իսկ 2.7%-ով ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր համարում են, որ իրենք աղքատ են և օգնության կարիք ունեն։
Ավելի կոնկրետ, Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով, 2026 թվականի հունվարի դրությամբ նպաստ է ստացել 710 հազար 226 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նպաստառուների թիվը կազմում էր 696 հազար 359։
Ընթացիկ տարվա հունվարի դրությամբ, Սոցիալական ծառայությունների գործակալության բազայում գրանցվածների թիվը, այսինքն՝ նրանց թիվը, ովքեր համարում են, որ աղքատ են և օգնության կարիք ունեն, կազմում է 1 մլն 309 հազար 303։ 2025 թվականի հունվարին այդպիսի մարդկանց թիվը կազմում էր 1 մլն 275 հազար 118։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանում այս պահին բնակվում է 3 մլն 704 հազար 500 մարդ։ Հետևաբար, ստացվում է, որ Վրաստանում յուրաքանչյուր 3-րդ մարդ իրեն աղքատ է համարում, իսկ յուրաքանչյուր 5-րդն ստանում է գոյատևման նպաստ։