Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կաունասում Լիտվայի հետ ընկերական խաղում հաղթեց 2:0 հաշվով: Այս հաղթանակը խորհրդանշական դարձավ Վրաստանի հավաքականի համար։
Խաղի երկու գոլը խփել է Վրաստանի հավաքականի հարձակվող Գիորգի Միքաուտաձեն` վճռորոշ դեր խաղալով այս հաղթանակի մեջ:
Միքաուտաձեն հավաքականում արդեն 23 գոլի հեղինակ է: Ռմբարկուների վարկանիշային աղյուսակում նա առաջ անցավ Խվիչա Կվարացխելիայից և այժմ զիջում է միայն Շոթա Արվելաձեին, որի ռեկորդին հասնելու համար նրան մնացել է ընդամենը 3 գոլ:
Հատկանշական է, որ սա ազգային հավաքականի հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր: