Տարերային աղետների հետևանքների վերացման համար գումարն ավելացվել է

Վրաստանի կառավարությունը 2026 թվականի բյուջեում տարերային աղետների հետևանքների վերացման համար հատկացվող գումարի չափն ավելացրել է 4 մլն 975 հազար լարիով՝ հասցնելով 38 մլն 966 հազար 650 լարիի, իսկ մունիցիպալիտետների թիվը հասցվել է 23-ի, տեղեկանում ենք «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած 619-րդ կարգադրությունից։

Մարտի 27-ով թվագրված փաստաթղթով փոփոխություն է կատարվել հունվարի 29-ի 222-րդ կարգադրության մեջ, որի հաստատումից ընդամենը 4 օր անց բյուջեն և մունիցիպալիտետների ցանկը վերանայվել են։

Փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որ աղետի հետևանքների վերացմանն է ուղղվելու ֆինանսական ռեսուրսը։ Նոր կարգադրության համաձայն՝ 38,9 միլիոն լարին կբաշխվի 23 մունիցիպալիտետների միջև, և ամենաշատ գումարն այս պահին կստանա Լանչխութիի մունիցիպալիտետը։

Մունիցիպալիտետների ցանկը և գումարի չափը.

ա) Բաղդաթիի մունիցիպալիտետ — 2,4 մլն լարի,
բ) Սամտրեդիայի մունիցիպալիտետ — 125 հազար լարի,
գ) Լանչխութիի մունիցիպալիտետ — 7,9 մլն լարի,
դ) Օզուրգեթիի մունիցիպալիտետ — 6,8 մլն լարի,
ե) Լագոդեխիի մունիցիպալիտետ — 4 մլն լարի,
զ) Ցագերիի մունիցիպալիտետ — 2 մլն լարի,
է) Զուգդիդիի մունիցիպալիտետ — 2 մլն լարի,
ը) Քութաիսիի մունիցիպալիտետ — 1,3 մլն լարի,
թ) Սաչխերեի մունիցիպալիտետ — 2,7 մլն լարի,
ժ) Ամբրոլաուրիի մունիցիպալիտետ — 500 հազար լարի,
ի) Խաշուրիի մունիցիպալիտետ — 270 հազար լարի,
լ) Ճիաթուրայի մունիցիպալիտետ — 452 հազար լարի,
խ) Զեստաֆոնիի մունիցիպալիտետ — 415 հազար լարի,
ծ) Ախալցիխեի մունիցիպալիտետ — 230 հազար լարի,
կ) Լենտեխիի մունիցիպալիտետ — 950 հազար լարի,
հ) Խարագաուլիի մունիցիպալիտետ — 515 հազար լարի,
ձ) Կղվարելիի մունիցիպալիտետ — 2,1 մլն լարի,
ղ) Չոխատաուրիի մունիցիպալիտետ — 500 հազար լարի,
ճ) Մեստիայի մունիցիպալիտետ — 305 հազար լարի,
մ) Մարտվիլիի մունիցիպալիտետ — 259 հազար լարի,
յ) Սենակիի մունիցիպալիտետ — 1,4 մլն լարի,
ն) Մցխեթայի մունիցիպալիտետ — 1,2 մլն լարի,
շ) Դուշեթիի մունիցիպալիտետ — 435 հազար լարի:

Ըստ հունվարի 29-ի կարգադրության՝ աղետների հետևանքների վերացման համար հատկացված միջոցներից մնացած տնտեսումները պետք է ծախսվեն այլ տարերային երևույթների հետևանքով առաջացած վերականգնողական աշխատանքների վրա։