Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ ձերբակալված ցուցարարը դատապարտվել է 10-օրյա վարչական կալանքի, հայտնել է փաստաբան, «Ախալի» կուսակցության «Մարդու իրավունքների գրասենյակի» ղեկավար Մարիկա Արևաձեն։
Արևաձեի խոսքով՝ կուսակցությունում գործող «թեժ գծի» միջոցով պարզվել է, որ ցուցարար Շոթա Օդիշվիլիին ձերբակալությունից հետո տեղափոխել են Դիղոմիի մեկուսարան, այնուհետև՝ դատարան։
Նրա տեղեկացմամբ՝ դատավոր Զվիադ Ցեկվավան, որի նկատմամբ Էստոնիայի կառավարությունը վիզային պատժամիջոցներ է սահմանել, ցուցարարին նշանակել է 10-օրյա վարչական կալանք։
«Այժմ նա գտնվում է Մառնեուլիի մեկուսարանում»,- ապրիլի 10-ին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է փաստաբանը։
«Դատավոր Ցեկվավան Ավագ ուրբաթ օրը մարդուն 10 օրով բանտ ուղարկեց»,- ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Մարիկա Արևաձեն։