Թուրքիայում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վիետնամի խորհրդարանի նախագահ Թրան Թհան Մանին։
«Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային ասամբլեայի նախագահ Թրան Թհան Մանին։
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Թրան Թհան Մանին Ազգային ասամբլեայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների բացահայտման ուղղությամբ։
Նշվել է, որ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման համար կարևոր կլինի խորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորումը։ Կողմերը խոսել են նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի խորհրդարանական վեհաժողովի (AIPA) շրջանակներում համագործակցության, նաև երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման մասին։
Հանդիպումը կայացել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում ընթացող Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակներում։
Պատվիրակության կազմում, որը գլխավորում է խորհրդարանի նախագահը, ընդգրկված են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և Շրջակա միջավայրի պաշտպանության ու բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեն»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։