Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի (Ազգային ժողով) նախագահին:

«Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:

Հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև բազմակողմանի արդյունավետ համագործակցության հարցը:

Երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ամրապնդման գործում ներդրած հատուկ և բազմամյա ավանդի համար Շալվա Պապուաշվիլին Սահիբա Գաֆարովային հանձնել է Խորհրդարանի պատվո մեդալ:

Կողմերը հաստատել են ռազմավարական գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը:

Կողմերը նաև խոսել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և ընդգծել խաղաղության ու անվտանգության կարևորությունը: Նշվել է ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային նախագծերի իրականացման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:

Հանդիպումը կայացել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում ընթացող Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակներում: Խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և Շրջակա միջավայրի պաշտպանության ու բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեն»,- ասված է հաղորդագրության մեջ: