Անչափահասների նկատմամբ բռնության 1560 դեպք 2025 թվականին

Պետական խնամքի և թրաֆիքինգի զոհերի ու տուժածների օգնության գործակալության տվյալներով՝ 2025 թվականին Վրաստանում անչափահասների նկատմամբ արձանագրվել է բռնության 1560 դեպք:

Ըստ վիճակագրության՝ 2025 թվականի ընթացքում արձանագրված դեպքերի քանակը և բռնության ձևերի դասակարգումը ստորև.

• Ֆիզիկական բռնություն — 329 երեխա,

• Հոգեբանական բռնություն — 594 երեխա,

• Սեռական բռնություն — 170 երեխա,

• Անտեսում — 381 երեխա,

• Հարկադրանք — 18 երեխա,

• Տնտեսական բռնություն — 3 երեխա,

• Աշխատանքային շահագործում/թրաֆիքինգ — 3 երեխա,

• Սեռական շահագործում/թրաֆիքինգ — 6 երեխա,

• Այլ — 56 երեխա: